ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Գլոբալ ուժերի աննախադեպ դասավորություն

Գլոբալ ուժերի աննախադեպ դասավորություն
06.03.2025 | 09:38

Ամենաբարձր մակարդակի գոյապայքարը բոլորովին նոր ու այլ բնույթի երանգներ է ստանում:

Գոյապայքար, որում Պուտինն ու Սին Թրամփի բնական դաշնակիցներն են, մի բան, որը, գլոբալ ուժերի աննախադեպ դասավորության պայմաններում, իներցիայով առաջնորդվող և լուրջ էլիտայից զրկված Եվրոպան չի կարողանոմ հասկանալ:

Վերպետական կապիտալի իրական դերակատարումների համար նրան նաև ֆիզիկական ուժ է պետք, բայց պառակտված և անգլուխ Եվրոպան, լինելով թույլ, պիտանի չէ այդ նպատակի համար:

Պարզապես, տեղի ունեցողը պետք է համարել կայունություն ապահովող ուժային տատանումների հերթական փուլը, այն իմաստով, որ ցանկացած կայունություն շեղված փուլերով փոխճնշումների և փոխզիջումների հաջորդականություն է:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ

ի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am